10 մարտի 2023 - 15:20 AMT
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 10-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ը` օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևանում մարտի 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է անձրև: Մայրաքաղաքում մարտի 12-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +19 աստիճանի։