11 մարտի 2023 - 10:46 AMT
Ադրբեջանցիներն Արցախում խախտել են հրադադարը հրաձգային զինատեսակներից

Մարտի 10-ին՝ ժամը 19։10-ից 19։40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Վերջին օրերին հաճախակի են դարձել հրադադարի խախտումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից ինչպես Արցախում՝ շփման գծին, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։