Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթերը դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Բաղդադի միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
«Հայաստանի ազգային ավիափոխադրող հանդիսանալով և սպասարկելով ավանդական ուղղությունները՝ Fly Arna միաժամանակ ձգտում է Հայաստանի համար բացել նոր շուկաներ՝ նպաստելով ինչպես զբոսաշրջության, այնպես և առևտրա-տնտեսական կապերի զարգացմանը:
Հասանելի արժեքներով Երևան-Բաղդադ-Երևան կանոնավոր չվերթի գործարկումը մեծապես կնպաստի դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթները նաև Իրաքի հայ համայնքին թույլ կտան հայրենիքի հետ կապն էլ ավելի կայուն և ընդգրկուն դարձնել՝ նրանց առաջարկելով դեպի Հայաստան ավելի հարմարավետ և հասանելի ճամփորդելու հնարավորություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: