13 մարտի 2023 - 13:16 AMT
Նախարար. Ստի դետեկտոր ենք ձեռք բերել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ նախարարությունը գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում՝ ստի դետեկտոր (պոլիգրաֆ)։ Այդ մասին նա ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նա նշել է, որ սարքն արդեն գործարկվել է։

Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը, իսկ մեկ այլ սարքով՝ փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտություն իրականացնել։

Նախարարությունը նաև 200 միավոր էլեկտրոնային հսկողության միջոցներ է ձեռք բերել, տնային կալանքի և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման նպատակով, որոնք նախատեսված են ձեռքին կամ ոտքին կրելու համար։