13 մարտի 2023 - 18:57 AMT
ԱԳՆ խոսնակն ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն․ Փոխարինողը հայտնի է

Վահան Հունանյանն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ»,-գրել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Անի Բադալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ:

Հունանյանը շարունակելու է դիվանագիտական ծառայությունն ԱԳՆ համակարգում: