14 մարտի 2023 - 12:29 AMT
Ֆինթեքը` DigiTec-ում. Ամերիաբանկը ներկայացրել է իր տեսլականն ու արժեքները

Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec-ը, որին Ամերիաբանկը ներկայացել է A Space տաղավարով:

Այն այցելուներին տեղափոխում էր Ամերիայի աշխարհ ծանոթացնելով ոչ միայն թվային ու նորարար պրոդուկտներին, ֆինթեք միջավայրին, այլև Ամերիաբանկի արժեքներին` մտածել գեղեցիկ, զգալ պատասխանատու, գործել համախմբված:

«Մենք ներկայացնում ենք ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև ամենակարևորը, որն ընկած է այսօրվա տեխնոլոգիական առաջընթացի հիմքում մարդուն»,- ասել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

A Space-ը առանձնանում էր իր թեմատիկ հարթակներով և հագեցած ծրագրով. A Тalks-ից մինչև A Motion, A կետ ու թվային պրոդուկտներ: