15 մարտի 2023 - 18:12 AMT
Իշխանասարի հատվածում վթար է եղել․ 4 սպա վիրավորվել է

Մարտի 15-ին Սյունիքի մարզում Սիսիան-Իշխանասար ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ՊՆ չորս սպա վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Քննչական կոմիտեից հաստատել են դեպքը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նշվել է նաև, որ այս պահին առաջնային գործողություններ են կատարվում, քիչ ավելի ուշ կտեղեկացնեն քրեական վարույթի նախաձեռնման մասին։