18 մարտի 2023 - 11:38 AMT
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`մարտի 18-ին, 21-ին առանձին շրջաններում, 19-20-ը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-4 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝ մարտի 19-22-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Մարտի 18-ի և 19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +17 աստիճան։