18 մարտի 2023 - 13:12 AMT
Մարտի 18-ին Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն

Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, ժամը 07։00-10։00-ը փակ կլինի Մարզահամերգային համալիրից Լենինգրադյան փողոց տանող հատվածը։

Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները, Տիչինայի, Շերամի, Գ․ Նժդեհի, Հովհաննիսյան, Ռոստովյան, Ազատամարտիկների, Հերացի, Մելիք Ադամյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Տերյան փողոցները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

Պատճառած անհարմարության համար կազմակերպությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: