20 մարտի 2023 - 13:20 AMT
Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին․ 5 մարզիկ է հայտագրվել

Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ին․ 5 մարզիկ է հայտագրվել։ Նրանց անունները հրապարակվել են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ երկրների մասնակցության վերջնական ցուցակում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նաև Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի ղեկավարն է, ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի հավաքականի անվտանգությունը։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 15-23-ը։

Վերջին անգամ ադրբեջանցի մարզիկները ՀՀ անցկացվող մրցումների են մասնակցել 2009-ին՝ ձյուդոյի երիտասարդական ԵԱ-ին։