21 մարտի 2023 - 12:57 AMT
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6, որոշ մարզերում՝ 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով՝ հասնելով +18․․+21 աստիճանի։

Երևանում մարտի 21-ին, 24-25-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +17-19 աստիճան։