21 մարտի 2023 - 13:00 AMT
Երևանի քաղաքապետարանի ևս 2 պաշտոնյա է ձերբակալվել

Երևանի քաղաքապետարանի ևս 2 պաշտոնյա է ձերբակալվել։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է «Փաստինֆոն»։

Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Կառույցից չեն մանրամասնել, թե պաշտոնյաները որ վարույթի շրջանակում են ձերբակալված։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է երկու ամսով։ Նա ձերբակալվել էր մարտի 10-ին։