21 մարտի 2023 - 17:52 AMT
ՔՊ ՄԻՊ թեկնածուի անունը հայտնի է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն Անահիտ Մանասյանն է։ Տեղեկությունը հաստատել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, հայտնում է Factor.am-ը։

Մանասյանն այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է, իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է հունվարի 24-ից՝ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո։