22 ապրիլի 2009 - 23:09 AMT
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը ժողովրդավարության հարցերն է քննարկել հանրապետության առաջին նախագահի հետ
Ապրիլի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի եւ քաղաքական հարցերով խորհրդական Սթիվեն Բենքսի հետ: Ինչպես հաղորդում է Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Երեւանի քաղաքապետի ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության վիճակը, մասնավորապես` քաղբանտարկյալների հարցը եւ հավաքների ազատությունը: Քննարկվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացումը:

Հանդիպմանը ներկա են եղել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: