23 ապրիլի 2009 - 00:48 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունը հույս ունի, որ մայիսին որոշում կկայացվի Ղարաբաղի առնչությամբ
ԱՄՆ-ը մտադիր է ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտություն կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում: Նրա խոսքերով, Վաշինգտոնն «Ադրբեջանի կառավարությանը վստահեցրել է, որ կակտիվացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու Ադրբեջանի եւ Հայատանի միջեւ վիճելի հարցերի լուծմանն ուղղորդված ջանքերը»:

Հիլարի Քլինթոնը խոստացել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն կմասնակցի ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի աշխատանքին: «Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս ինչ -որ որոշում կկայացվի Ղարաբաղի առնչությամբ», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: