27 մարտի 2023 - 10:20 AMT
Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին․ Կա ապագա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ ապագա կա։

ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»։

«Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և Կա՜ Ապագա»,-գրել է նա։

Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11,356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15,918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21,226 անձ։