Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մտնելու հիշատակության տոնին` մարտի 25-ին, առաջին անգամ Մարտունի շրջանի Կաղարծի գյուղի Գրիգոր Լուսավորիչ մատուռում մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ, հայտնում է ՀԱԵ Արցախի թեմը։
Պատարագը մատուցվել է թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ։
Պատարագին մասնակից էին թեմի հոգևորականներ և Հայ Եկեղեցու հավատավոր զավակներ: