27 մարտի 2023 - 14:24 AMT
Եռաբլուրի հարակից անտառի հիմնման նախապատրաստումներն ավարտվում են

Ավարտին են մոտենում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերում նոր անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը։

Նշվում է, որ ելնելով աշխատանքային գերծանրաբեռնվածությունից, կազմակերպությունն աշխատում է նաև հանգստյան օրերին:

Անտառը կզբաղեցնի մոտ 10 հա տարածք։