28 մարտի 2023 - 16:10 AMT
Ադրբեջանում տանկային վարժանքներ են անցկացվում

Ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել, հայտնում է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ տանկային ստորաբաժանումները մարտական ​​պարապմունքներ են անցկացրել, «տանկերի անձնակազմերը հաջողությամբ կատարել են բնական և արհեստական արգելքների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի թիրախների ոչնչացման առաջադրանքները», գրում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ վարժանքների անցկացման նպատակը զինվորական անձնակազմի գիտելիքների, հմտությունների բարձրացումն է և մարտունակության կատարելագործումը։