23 ապրիլի 2009 - 12:08 AMT
Երեւանին հաջողվեց տարանջատել ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերություններից
Ցանկացած առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում կարելի է ողջունել եւ ճանապարհային քարտեզի ստորագրումը վկայում է այն մասին, որ հայկական կողմին հաջողվեց տարանջատել ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերություններից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները կարող են առաջընթաց առաջացնել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Կարեւորն այժմ քայլերի հաջորդականության ճշտումն է: Ես չեմ կարծում, թե հայկական կողմը պարտվել է, նույնիսկ հակառակը: Ես հիմքեր չունեմ մտածելու, որ մեր առջեւ այնպիսի պահանջներ են դրել, որոնք մենք չենք կարող կատարել: Կարող եմ ենթադրել, որ Հայաստանը զիջել է Ցեղասպանության հարցում, այսինքն համաձայնվել է, որ չի խոսելու այդ մասին միջազգային մակարդակով: Սակայն սա միայն իմ առաջարկն է»,-ասել է Գրիգորյանը: