29 մարտի 2023 - 15:25 AMT
ՌԴ-ն մտադիր է չեղարկել ռոումինգը Հայաստանի հետ

Ռուսաստանը մտադիր է 2025 թվականից չեղարկել միջազգային բջջային ռոումինգը ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հարցում է ուղարկել դաշնակից պետությունների բոլոր բջջային օպերատորներին, ինչպես նաև ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարությանը։

Ռոումինգը կչեղարկվի նաև Ղազախստանի և Ղրղզստանի հետ, իսկ Բելառուսի հետ այդ ռեժիմն արդեն գործում է, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ ճանապարհային քարտեզի, կապի օպերատորները սկզբից պետք է վերլուծեն և աշխատանքներ իրականացնեն սոցցանցերում խարդախության կասեցման ուղղությամբ։

Մինչև 2024-ի ավարտը պետք է մշակվեն անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոնները, իսկ 2025-ի սկզբին ՝ նվազեցվեն միջազգային ինտերքոննեքթի դրույքաչափերը։