29 մարտի 2023 - 18:06 AMT
էկոնոմիկայի փոխնախարարը Մոսկվայում կմասնակցի հայ-ռուսական գործարար համաժողովին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք հայ-ռուսական գործարար համաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Տերյանի հետ Մոսկվա կգործուղվի նաև Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։

Գործարար համաժողովը տեղի կունենա ապրիլի 3-5-ը։