23 ապրիլի 2009 - 14:19 AMT
Ապրիլի 23-ը Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ապրիլի 23-ը նշվում է որպես Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Հայաստանում օրը հանրապետական տոն է համարվում եւ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ նշվում է տարբեր միջոցառումներվ` «Գրքերի ցուցահանդեսով» Արամ Խաչատուրյանի հուշարձանին հարող տարածքում, Ազգային գրադարանում կայանալիք քննարկումով:

Երեկոյան Արամ Խաչատուրյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ձոն գրքին» համերգը Հարություն Թոփալյանի անվան Երեւանի կամերային նվագախմբի, «Բերդ», «Զվարթնոց», «Նանե» պարային համույթների, մանկական «Արեւիկ» համույթի մասնակցությամբ: Համերգում հանդես կգան Արսեն Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Դավիթ Ամալյանը եւ հայ էստրադայի այլ ներկայացուցիչներ: