1 ապրիլի 2023 - 11:42 AMT
Երևանի ավագանին արտահերթ նիuտ կգումարի

Երևանի ավագանին ապրիլի 4-ին արտահերթ նիuտ կգումարի։ Օրակարգի միակ հարցը՝ գույքի նվիրատվության մասին, վերաբերում է նոր ավտոբուսների օտարմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ավտոբուսներն անհատույց կօտարվեն (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:

Նախագծով առաջարկվում է 6․6 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 150 հատ Zhongtong bus մակնիշի ավտոբուսները և 12․3 մլրդ դրամ արժեքով թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության մարտի 16-ի նիստում հայտարարել էր, որ Հայաստան ներկրված նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մոտ 1 ամսից։ Նա ներողություն էր խնդրել երևանցիներից ուշացման համար, քանի որ փոխադրամիջոցների մեկնարկը նախատեսված էր մարտի 1-ին։

Նա նշել էր, որ ինչպես չինական արտադրության 150 Zhongtong, այնպես էլ եվրոպական 87 MAN ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան և մաքսազերծման գործընթացի ավարտից հետո տեսանելի կլինեն քաղաքի փողոցներում։