1 ապրիլի 2023 - 16:00 AMT
Ներկայացվել է առաջին քլաբ հաուսը Հայաստանում` Parajanov Club House

Միջազգային կառուցապատող Rutsog Invest-ը ներկայացրել է իր նոր նախագիծը Հայաստանում. Երևանի կենտրոնում կկառուցվի երկրում առաջին քլաբ հաուսը Parajanov Club House-ը։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 31-ին DVIN Seven Visions հյուրանոցում, միջոցառման հատուկ հյուրն էր Միխայիլ Գալուստյանը։

Rutsog Invest-ը խոշոր կառուցապատող է, որը մասնագիտացած է պրեմիում դասի շքեղ բնակելի և կոմերցիոն տարածքների, ինչպես նաև 5-աստղանի հյուրանոցների կառուցման ոլորտում։ Մոսկվայի St.Regis Moscow Nikolskaya հյուրանոցը և Նիկոլսկայա Պլազան՝ տեղակայված Կրեմլի հարևանությամբ, Օլիմպիկ Պլազան, բնակելի համալիր Եռոպկինսկի՝ Քրիստոս Փրկիչ տաճարի հարևանությամբ, միջազգային պրոյեկտներ ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում, թույլ են տվել համաշխարհային փորձը կիրառել Հայաստանում Parajanov Club House-ի ճարտարապետության և շինարարության մեջ։

Հրազդանի կիրճին նայող պրեմիում դասի նախագիծը կառուցվում է Պարոնյան 15/5 հասցեում և թույլ կտա ապագա բնակիչներին բացահայտել միաժամանակ քաղաքային կյանքի և բնությամբ շրջապատված լինելու բոլոր առավելությունները:

Rutsog Invest-ը հարուստ փորձ ունի մշակութային ժառանգության պահպանման գործում և զգուշորեն է մոտենում պատմական շենքերի և թաղամասերի ճարտարապետական առանձնահատկություններին ՝ դրանք լրացնելով ժամանակակից նորարարություններով: Համաշխարհային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանին մոտ լինելը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր նախագծի անվանման ընտրության հարցում։ Բնական լանդշաֆտը և Երևանի կենտրոնական փողոցների դասավորվածությունը մեծ ազդեցություն են ունեցել նախագծի արտաքին տեսքի վրա։

Այս նախագիծը Երևանի կենտրոնի նոր ճարտարապետական հսկան է, որը տեսանելի կլինի բոլոր կողմերից։ Ընդարձակ տեռասաներից և պատշգամբներից բացվող տեսարան դեպի Արարատ լեռը, սեփական ափ Հրազդանի կիրճում, անմիջական մուտք դեպի մանկական երկաթուղի և մանկական այգի (այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ շինարարության համար), երկու լողավազան, ֆիթնես կենտրոն, Սպա, խաղահրապարակ և 5 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի․ այս ամբողջը Parajanov Club House-ի բնակչի ամենօրյա տարրերն են։ Խելացի տան նորարարական համակարգերը, 24-ժամյա կոնսյերժը և անվտանգության ծառայությունները, անհպում մուտքային համակարգերը կապահովեն հարմարավետություն, ամբողջական անվտանգություն և գաղտնիություն:

Ողջունելով հյուրերին` Rutsog Invest հոլդինգի հիմնադիր և նախագահ Ռուբեն Գրիգորյանը նշել է, որ Parajanov Club House-ն ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի բարձր չափանիշներին համապատասխանող հարմարավետ, անվտանգ և մասնավոր պայմանների սպասելիքների իրականացումն է։ Հոգատար վերաբերմունք Երևանի ճարտարապետական ավանդույթներին, նրա մեծ վարպետներին, միահյուսում ազգայինի և համաշխարհային լավագույն փորձի ներդրում և տեխնոլոգիական տարրեր՝ հենց այս հատկանիշներն են, որ նախագիծը դարձնում են ոչ միայն պրեմիում, այլև բացառիկ, նշել է նա։

Միջոցառումը գրավել է բազմաթիվ հայտնի մարդկանց ուշադրությունը՝ պետական, մշակույթի և արվեստի գործիչների: Շնորհանդեսի ընթացքում հյուրերը ծանոթացել են համալիրի առանձնահատկություններին և առավելություններին, բացառիկ առաջարկներին։

Քլաբ հաուսի բնակարանների վաճառքը կսկսվի շուտով։