23 ապրիլի 2009 - 21:46 AMT
Հայաստանի կառավարությունը հաստատել է ՏՏ ոլորտի զարգացման 2009թ. ծրագիրը
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստին հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի զարգացման համար պետական աջակցության 2009թ. ծրագիրը:
«Ծրագրի հաստատման նպատակը աջակցությունն է Հայաստանում գիտելիքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնված հասարակության ձեւավորմանն եւ ընդհանուր առմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը»,- ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքով, ծրագիրն իրագործվելու է պետության հետ սերտ փոխգործակցության, Համաշխարհային Բանկի 30 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական աջակցության պայմաններում:

Ինչպես հաղորդել է Էկոնոմիկայի նախարարը, ծրագիրը ներառում է 8 ուղղություն, այդ թվում` գյուղական համայնքներում հեռուստահաղորդակցման սարքավորումների ստեղծումն ու շահագործումը, որը թույլ կտա մի շարք ծառայություններ օգտագործել եւ այդ ծառայությունները հնարավոր կդառնա հասցնել երկրի մարզեր: Նախատեսվում է նաեւ HP ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր բնակչին մեկական համակարգիչ հատկացնել: Ծրագիրը ենթադրում է համաֆինանսավորում, անցել է քննարկման զանազան փուլեր եւ դիտարկվել է նախարարական կոմիտեում: