11 ապրիլի 2023 - 15:27 AMT
Բրյուսելում Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարություն

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:

Տեղի է ունեցել ՊՆ ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈւԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի ուղեկցությամբ:

Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել ապրիլի 10-ին։