11 ապրիլի 2023 - 15:54 AMT
Իրան-Թուրքիա սահմանին երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Ապրիլի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2 բալ և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով։