11 ապրիլի 2023 - 17:27 AMT
Փոխհրաձգություն Տեղ գյուղի մոտ․ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Նախնական տվյալներով, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Սոցցանցերում մինչև այդ տարածված տեսանյութերում կրակոցներ են լսվում։