11 ապրիլի 2023 - 18:05 AMT
ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետներ

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է սադրանքը Տեղ գյուղի մոտ:

«Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով, հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, հայկական կողմն ունի 3 զոհ, վիրավորներ, վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։