11 ապրիլի 2023 - 18:07 AMT
ՀԺ․ 3 զոհ կա, վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Գյոզալյանը

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Տեղ գյուղի մոտ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, իսկ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

Նրան վիրահատում են։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: