Ապրիլի 14-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Սամարղանդում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների նիստի շրջանակում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարների հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում։
Սամարղանդում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկում են միջազգային օրակարգի ակտուալ հարցեր, ամփոփելու են ԱՊՀ շրջանակում բազմամակարդակ խորհրդատվությունների պլանի և 2022-ին ԱՊՀ երկրների ԱԳ նախարարությունների միջև գործընկերության ակտիվացմանն ուղղված գործողությունների ծրագրի արդյունքները։