17 ապրիլի 2023 - 12:28 AMT
Fastex-ը՝ DDF 2023-ի բլոկչեյն գործընկեր

Վերջերս Երևանում տեղի է ունեցել Doing Digital Forum-ը: Միջոցառումը միտված էր թվային էկոհամակարգում բոլոր մասնակիցների միջև սահուն հաղորդակցություն ապահովելուն, բացահայտելու թվային նոր հորիզոնները և տեխնոլոգիայի ամբողջ ներուժը:

Միջոցառման ընթացքում ելույթների և պանելային քննարկումների միջոցով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց պատկերացումներով կիսվել են ոլորտի ավելի քան 20 առաջատար մասնագետներ: Ֆորումի բլոկչեյն գործընկերը Fastex էկոհամակարգն էր:

Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է web3 տեխնոլոգիաներին, Fastex էկոհամակարգի կողմից առաջարկվող լուծումներին և NFT ոչ փոխարկելի թոքեններին: Ֆորումի ընթացքում քննարկվել են նաև թվային անվտանգության ոլորտի վերջին նորությունները և դեպի թվայնացում մարտահրավերներն ու լուծումները:

Fastex-ի զարգացման ընթացքին և թվային արժույթի վերաբերյալ նորություններին մշտապես կարելի է հետևել կայքում։