18 ապրիլի 2023 - 11:49 AMT
Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն: Ադրբեջանցի զինվորականները մեկնել են Թուրքիա, հայտնում է Haqqin.az-ը։

«Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողություններում զորքերի գործողությունների համակարգումը, կառավարման կատարելագործումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

Ապրիլի 18-ին Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ Համերաշխության շաբաթը, որը կտևի մինչև ապրիլի 25-ը։