20 ապրիլի 2023 - 13:57 AMT
Brunette-ը՝ «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին կատարող

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Brunette-ը Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է մրցույթի այս տարվա ամենասիրված կին կատարողը:

«Հայաստանը ներկայացնող Brunette-ը մեր ընթերցողների նախընտրած կին կատարողն է այս տարվա Եվրատեսիլում»,-ասվում է հրապարկման մեջ։

Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 13,047 մարդ, Brunette-ն իր Future Lover երգով ստացել է քվեների 25.98 տոկոսը։

Երկրորդ հորիզոնականում է Շվեդիան ներկայացնող Լորինը՝ 13․51 %, երրորդում՝ Լա Զարրան Ֆրանսիայից՝ 8․48%.

«Նա որոշել է լինել լավը, անել բարին ու ավելի լավը լինել»,-մեջբերել է պարբերականը երգչուհու երգից մի քանի տող։

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ավելի վաղ ասել էր, որ երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

Brunette-ը հանդես կգա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 13-ին։