21 ապրիլի 2023 - 10:39 AMT
Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի ԵԱ փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ):

Նա պոկում վարժությունում 104 կգ արդյունքով նվաճել է նաև փոքր արծաթե մեդալը, հայտնում է Panorama.am-ը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 16-ամյա Էմմա Պողոսյանը, երկամարտում գրանցելով 217 կգ (96+121 կգ) արդյունք՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Իզաբելլա Յայլյանը (55 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել։

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը ընդունում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է 500-ից ավելի մարզիկ մոտ 40 երկրից: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: