24 ապրիլի 2023 - 17:51 AMT
Արոնյան. Հիշելու և պահանջելու ուղերձը պետք է մեզ ուղղենք

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվան, գրել է, որ անձամբ իր համար դա մտորումների օր է՝ երբ մտածում է, թե ինչի է հասել որպես հայ ազգի ներկայացուցիչ։

«Իմ ընկալմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղված լինի մեզ:

Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատը և հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և պահանջում եմ ինքս ինձնից փորձել և լինել լավագույնը այն ամենում, ինչ անում եմ:

Մի իմաստուն ասացվածք կա՝ «կյանքը, որն ավարտվում է մահով, չարժե ապրել։ Թող բոլորս փորձենք ապրել այնպես, որ մեզ հիշեն այն լավ բաներով, որ արել ենք մեր ազգի ու աշխարհի համար»,-ասվում է գրառման մեջ։