24 ապրիլի 2023 - 18:37 AMT
ԵԽԽՎ-ն 1 րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵԽԽՎ-ն 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

ԵԽԽՎ լիագումար նիստում Վարդանյանն ասել է, որ այսօր ապրիլի 24-ն էՀայոց ցեղասպանության հիշատակի օրը և խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։