25 ապրիլի 2023 - 16:35 AMT
Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում արհեստական ձյան համակարգ կգործարկվի

Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում արհեստական ձյան համակարգ կգործարկվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

ՀԱՕԿ-ը գործակցության հուշագիր է կնքել աշխարհահռչակ Sherpa ընկերության հետ։

«Ի ուրախություն դահուկասպորտի սիրահարների, ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր է կնքել աշխարհահռչակ Sherpa ընկերության հետ:

Խոշորամասշտաբ ներդրումների արդյունքում, Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ»,-ասվում է գրառման մեջ։