26 ապրիլի 2023 - 17:09 AMT
Կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը

Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ըստ հաղորդման, Հովհաննիսյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Կան այլ մեղադրյալներ ևս։