28 ապրիլի 2023 - 14:07 AMT
Սարգիս Հովհաննիսյանը՝ ՊՊԾ պետ

Գեներալ–մայոր Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության պետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,- ասվում է որոշման մեջ։

Սարգիս Հովհաննիսյանը 2020-ի դեկտեմբերին նշանակվել էր ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ։ Այժմ Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ–ից անջատ է գործում և ենթակա է վարչապետին։