28 ապրիլի 2023 - 15:40 AMT
Nasdaq բորսան Նյու Յորքի Թայմսի հրապարակում ներկայացրել է հայկական Krisp-ը

Nasdaq բորսան Նյու Յորքի Թայմսի հրապարակում ներկայացրել է հայկական Krisp-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Krisp-ի հիմնադիր Արտավազդ Մինասյանը։

«Այսօր յուրահատուկ օր է Կրիսպի համար։

Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրեց Կրիսպին։

Գերդրական զգացողություններ, և մեծ ոգևորվածություն ավելին ստեղծելու, և վստահ եմ, որ Կրիսպը հնարավորություն ունենա Նասդաքում հրապարակային թողարկում(IPO) անելու»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել էր արհեստական բանականության 14 խելահեղ գործիք, որոնց շարքում տեղ են գտել հայկական Krisp-ն ու Podcastle-ը

Krisp հավելվածը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ընթացքում։