28 ապրիլի 2023 - 18:06 AMT
Կոլոնա. ԵՄ-Բաքու էներգետիկ գործընկերությունը քարտ–բլանշ չէ ագրեսիվ գործողություններին

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է, որ պետք է տարանջատել ԵՄ-ի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցությունը քաղաքական, տարածքային ամբողջականության հարցերից, հայտնում է Sputnik Արմենիան։

Պատասխանելով Ադրբեջանի հետ ԵՄ ակտիվ էներգետիկ համագործակցության մասին հարցին և այն դիտարկմանը, թե արդյոք Բաքվում դա չի ընկալվում որպես հետագա հանցագործությունների քարտ-բլանշ՝ նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից նման հաշվարկը սխալ կլիներ:

2022 թվականի հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր են ստորագրել։