Հայաստան բնական գազի մատակարարումը 4 օրով դադարեցվել է, հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
Նշվում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին՝ ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն, դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,-ասվում է հաղորդագրության մեջ։