1 մայիսի 2023 - 17:12 AMT
Հոբելյանական «Ոսկե ծիրանը» կմեկնարկի հուլիսի 9-ին․ Կինոյի համաշխարհային դեմքեր կժամանեն

«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 9-ին և կտևի մինչև հուլիսի 16-ը։ Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից:»,– ասված է հաղորդագրությունում։

Այս տարի նշվում է հայկական կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ հոբելյանին։

Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։