24 ապրիլի 2009 - 15:18 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ուկրաինայում
Կիեւում, Պոդոլ շրջանում գտվող XIV դարի հայկական եկեղեցու հուշատախտակի մոտ տեղի է ունեցել սգո հանրահավաք: Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական սփյուռքն ավանդաբար անցկացնում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հոգեհանգստի արարողությունը: Ժամերգությունը կատարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինական թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիատյանը: Սգո հանրահավաքին մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հայկական սփյուռքի եւ ուկրաինական հանրության ներկայացուցիչները, պաշտոնական անձինք:

Նախօրեին տեղի է ունեցել մամլո ասուլիս` նվիրված Հայոց ցեղասպանության տարեդարձին եւ կազմակերպված Կիեւի հայկական համայնքի երիտասարդական կազմակերպության կողմից:

Հոգեհանգստի արարարողություն անցկացվել է Ուկրաինայի բոլոր խոշոր շրջկենտրոններում, ինչպես նաեւ այլ քաղաքներում, որտեղ կան խոշոր հայկական համայնքներ, հաղորդում է Analitika.at.ua-ը: