3 մայիսի 2023 - 17:50 AMT
ՔՊ-ն երիտասարդական կառույց կստեղծի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց կստեղծվի։ Այդ մասին որոշումը հաստատվել է մայիսի 2-ին կայացած կուսակցության վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։

Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։