Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվության համաձայն, մայիսի 5-ից մեկ ամսով «Կազբեգի» մաքսային անցակետում պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։
Դա պայմանավորված է թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Բացի այդ, թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով։
Ուղևորների համար սահմանահատումը կիրականացվի շուրջօրյա՝ անփոփոխ և սահուն ռեժիմով։ Վերականգնողական աշխատանքներն ավարտվելուն պես «Կազբեգի» մաքսակետը սովորականի պես կաշխատի ամբողջ հզորությամբ։
«Հավանական է, որ ուղիների ժամանակավոր կրճատման արդյունքում վրացական կողմում լինեն հերթեր և կուտակումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։