Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հաստատել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունը, որ Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել։
Դա տեղի է ունեցել որպես պատասխան Բաքվի կողմից իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելուն, հայտնում է Haqqin.az-ը։
«Իրանական կողմն, իր հերթին, Ադրբեջանի այդ քայլից հետո, առանց որևէ հիմքի, միայն փոխադարձության սկզբունքից ելնելով, անցանկալի անձ է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան 2 աշխատակցի, որը փակվել է դեռևս հունվարին, և հյուպատոսության 2 աշխատակցի։
Ադրբեջանի դեմ ուղղված այդ քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին, որտեղ առանց այլ էլ մի շարք խնդիրներ կան»,-ասել է Հաջիզադեն։
Ապրիլի սկզբին Բաքուն Իրանի դեսպանատան 4 աշխակցի անցանկալի անձ էր հայտարարել ու 48 ժամ տվել Ադրբեջանի տարածքը լքելու համար՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման պատճառով: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դա որակել էր որպես «ապակառուցողական քայլ»։