24 ապրիլի 2009 - 17:15 AMT
Ահմեդ Դավուդօղլուն կարող է նշանակվել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է արտաքին քաղաքականության հարցերով իր գլխավոր խորհրդական Ահմեդ Դավուդօղլուին նշանակել արտգործնախարարի պաշտոնում: Այդ մասօն գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը` հղում անելով իրազեկ աղբյուրներին: Ըստ թերթի աղբյուրների, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը կարող է փոխարինել էկոնոմիկայի նախարար Մեհմետ Շիմշեկին:

Վերջերս թուրքական ԶԼՄ-ներում հաճախակի են դարձել հաղորդագրություններն այն մասին, թե Էրդողանը առաջիկայում կհայտարարի նախարարների կաբինետում կադրային փոփոխություններ կատարելու մասին: